"Stress-out" առցանց, անվճար հոգեսոցիալական կարգավորմանն ուղղված ծրագիր է, որտեղ մենք օգնում ենք Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հաղթահարել մշտական դարձած սթրեսը և տրավմատիկ իրադարձությունների հետևանքները:
Ծրագրի հոգատար թիմը
Հայկ Խաչիկյան
Խմբավար հոգեբան
Էլմիրա Հովհաննիսյան
Դասընթացավար հոգեբան
Եվա Ադամյան
Ուղեկցող հոգեբան
Հարություն Իրիցյան
Ուղեկցող հոգեբան
Stress-out ծրագրի ուղեցույց
Հունիս - Հուլիս
Մինչև 10.06.2025
Մասնակիցների ներգրավում
Նոր խմբում ներգրավվելու համար մասնակիցների հայտերը անհատապես դիտարկվում են, և եթե դիմորդը ծրագրին մասնակցելու պայմաններին համապատասխանում է, ապա անցնում է հաջորդ փուլ:
Հունիս
Սկզբնական գնահատում
Մասնակիցները անցնում են սթրեսի և տրավմայի մակարդակի թեստավորում: Բացի այդ, մեր մասնագետները վարում են անհատական դիագնոստիկ - ծանոթացման հանդիպում, որի արդյունքներին ծանոթանում է նաև մասնակիցը:
Հունիս - Հուլիս
Ծրագրի հիմնական մաս թրեյնինգային
Այստեղ մենք մասնավորապես սովորում ենք հաղթահարել սթրեսը, կարգավորել հուզականը, ինչպես նաև ստանում ենք պրակտիկ գիտելիքներ՝Ճգնաժամային ինքնակարգավորման և ռեսուրսային դրսևորման վերաբերյալ
Հունիս - Հուլիս
Ծրագրի հիմնական մաս Դինամիկ խումբ
Բաց Երկխոսության մոտեցումները մենք ներդրել ենք մեր դինամիկ խմբի աշխատանքի մեջ: Սա խմբային թերապևտիկ աշխատանք է, տրավմայի և վշտի հաղթահարմանն ուղղված:
Օգոստոսի 1
Վերջնական գնահատում
Ծրագրում մասնակցի ձեռք բերած արդյունքները գնահատելու համար, մասնակիցը անցնում է թեստավորում և անհատական սեսսիա:
Ինչպի՞սի արդյունքներ կունենաք
Սթրեսի ազդեցության նվազում առօրյա կյանքի վրա
Ինքնազգացողության բարելավում՝ թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական